Վաղը գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց

Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց:

ԱԺ խորհուրդը համաձայնություն չի տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031