Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի հնարավոր դիվերսանտի մասին

«Վստահ ե՞ք, որ դիվերսանտ է անցել»:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ադրբեջանցի դիվերսանտ է անցել:

«Ծանո՞թ եք իր հետ, ծանո՞թ եք. անհայտեացել է ադրբեջանցի զինվոր, իսկ ի՞նչ գիտեք, կարողա եկել հանձնվելա, կարողա մոլորվելա, կարողա գերի ենք վերցրել, ի՞նչ գիտեք, որտեղի՞ց գիտեք:

Դա իմ որոշելիքը չի՝ ասել թե՞ չասել, այսինքն երկիրն «ավերվում» է, բայց պետությունն այնքան բաց ու թափանցիկ է աշխատում, որ ես ձեզ պետքա գամ ասեմ՝ գիտեք ինչ, էդ ադրբեջանցի դիվերսանտը եկելա, ընթացքում էսա ասել, էնա ասել, պետական գաղտնիք բան գոյություն չունի՞»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի մոտ անհայտ հանգամանքներում անհետացել է ադրբեջանական բանակի զինծառայող:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -