Իշխանական պատգամավորը հակադարձում է Բագրատ արքեպիսկոպոսին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգ, Ֆեյսբուքում գրում է Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Կա երկու տարբերակ: Կամ փիլոնասառեցվածի հետ միասին սառեցվել են նաև վերջինիս իրավախորհրդատուները, կամ փիլոնասառեցվածը հերթական խաբկանքն է հրամցնում իր սակավաթիվ հետևորդներին: Երկուսն էլ վատ է», — գրում է իշխանական պատգամավորը՝ ակնարկելով ընդդիմադիր շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եկեղեցական ծառայությունը սառեցված լինելու հանգամանքը:

Կառավարության հրաժարականի օրակարգով Ազգային ժողովի նիստ հրավիրելու պահանջը Բագրատ սրբազանը հնչեցրեց այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ:

«Ազգային ժողովի հերթական նիստերի գրաֆիկը հայտնի է լինում դեռ տարվա սկզբին: Ազգային ժողովի կայքում ներկայացված է հերթական նիստերի ողջ ժամանակացույցը ամբողջ տարվա համար: Դեռ այս տարվա հունվարին բոլորիս հայտնի էր, որ հունիսի 11-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ: Հիմա ընդդիմության փիլոնասառեցված առաջնորդը հայտարարում է, որ հունիսի 11-ին իր պահանջով պետք է Ազգային ժողովը նիստ գումարի», — նույն սոցցանցում մեկ այլ գրառում է արել Ջուլհակյանը:

«Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք: Մնում է եզրակացնել, որ փիլոնին զուգահեռ սառեցվել են նաև տրամաբանությունից մնացած վերջին փշրանքները», — ասված է գրառման մեջ:

«Այս իշխանության մեջ տղամարդ չկա», — հայտարարեց փիլոնասառեցվածը: Թերևս պրիվետՌոբի՝ «միակ տղամարդու» սինդրոմը սկսել է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով», — նշված է Արուսյակ Ջուլհակյանի երրորդ գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031