Մոսկվան պատրաստվո՞ւմ է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա․ Լավրովը պատասխանել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ինչու, չնայած Պուտինի միանշանակ հայտարարություններին, թե ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Արևմուտքում այլ պաշտոնյաներ շարունակում են այս թեման առաջ տանել, նախարարը կոչ է արել կենտրոնանալ ՌԴ ղեկավարի խոսքերի վրա։

«Նրանք, ովքեր հակառակն են ասում, ինքներդ դատեք, թե ով ինչ է ասել»,- ասել է Լավրովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031