Ըստ «ընդդիմության» մի կարկառուն ներկայացուցչի՝ հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց գումար տալը նորմալ է․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «ընդդիմության» մի կարկառուն ներկայացուցիչ հայտարարել է, թե հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց գումար տալը լրիվ նորմալ է և չպետք է լինի քրեորեն պատժելի:

«Թե բա մարդուն չենք պարտադրում, չի ուզում, թող փողը չվերցնի»:

«Հետաքրքիր է՝ ե՞րբ են այս խմբակի ներկայացուցիչները պահանջելու ապաքրեականացնել ընտրակաշառքը։ Ընտրակաշառքն էլ պարտադրանք չունի, ընտրողը կարող է հրաժարվել, չէ՞։

Իսկ եթե լուրջ, ապա Քրեական օրենսգրքի այդ հոդվածում պետք է կատարվեն լրացումներ, և սահմանվեն մի շարք դեպքեր, որոնց պարագայում արարքը արդեն կդասվի ծանր հանցագործությունների շարքին։

Սա ոչ միայն կխստացնի առավել ծանր դեպքերի պատիժը, այլև հնարավորություն կտա այս հանցագործության բացահայտման համար իրականացնել հեռախոսների գաղտնալսում»,- գրել է Իոաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031