Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր

Ապրիլին և մայիսին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։

Վտարվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։ Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներքաշված են եղել «զանազան հակահասարակական գործունեության մեջ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30