Այստեղ մեր դիրքորոշումները բացարձակապես նույնական են․ Պեսկով

Ռուսաստանը կիսում է Չինաստանի մոտեցումը Շվեյցարիայում առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության ուկրաինական հակամարտության խաղաղ խորհրդաժողովի անցկացման անօգուտության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չինաստանն ի սկզբանե խոսում էր այնպիսի ձևաչափերի անցկացման բացարձակ անիմաստության մասին, որոնք բացառում են Ռուսաստանի մասնակցությունը։ Չինաստանը հայտարարել է այդ մասին, և այստեղ մեր դիրքորոշումները բացարձակապես նույնական են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ», – ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Չինաստանն ի սկզբանե մատնանշել է դա, և Մոսկվայի կարծիքը դրա վերաբերյալ միանգամայն նույնական է Պեկինի դիրքորոշման հետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031