Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Ի պատասխան հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց. «Այո՛, կհանդիպենք կալանավայրում»։

«Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,-ասաց Սրբազանը։

Դիտարկմանը, որ Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-ասաց նա՝ նկատի ունենալով Կառավարության շենքը շրջափակած մեծաթիվ ոստիկանական ուժերին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30