Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի

Սյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի:

Մեղրիի քաղաքապետի պարտականություններն այսուհետ կատարելու է Խաչատուր Անդրեասյանը, որը լիազորությունները ստանձնել է՝ համաձայն տեղափոխության մասին պայմանավորվածության:

Հիշեցնենք՝ համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է, այժմ նա դառնալու է կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930