Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն օրենսդիր մարմինն ընդունել է մայիսի 28-ին`հաղթահարելով նախագահի վետոն: Պապուաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։

««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հենց երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Հասկանալի է, որ նա (Զուրաբիշվիլին) մեծ հավանականությամբ չի ստորագրի այն: Հետևաբար, այս օրենքը կստորագրեմ ես», — խորհրդարանի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե ​​պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն ​​չստորագրի, ապա օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930