ՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխությունների ֆոնին իշխանական պատգամավորները արտգործնախարար Արարատ Միրզոյանին կանչել են ԱԺ:

ՔՊ-ականների եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ փակ ֆորմատով:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ դեռ ապրիլին ԱԺ-ում նախատեսված էր հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի: Կարճ ասած՝ խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031