Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը․ Արթուր Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցին ունի տարբեր նշանակության մի շարք տարածքներ, այդ թվում՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ, աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։

«Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի, և չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ում, բայց, հաշվի առնելով հանրապետության ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը՝ ՀՀ-ում շրջանառվող ֆինանսական բոլոր միջոցները պետք է ստվերից դուրս գան։

Մեր ընդդիմադիր գործընկերների վերաբրենդավորված շարժին, այն ամենին, ինչը հնչում է իրենց նոր առաջնորդի կողմից, դրա արձագանքը հենց հանրությունը պետք է տա ու տալիս է, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին արձագանքեց, որ ստեր տարածելը ընդդիմության գործիքակազմն է։

«Եթե ընդդիմությունը ճշմարտությունը ասի, տառացիորեն ասելու է նույն բանը, ինչը մենք ենք ասում, դրա համար անընդհատ ստեր են տարածում, որովհետև ուրիշ բան չկա ասելու։ Ես ունեմ ազնիվ, մեծատառով հոգևորականներ, որոնք բացառապես չեն կիսում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր, չեն ընդունում այն հոգևորականներին, ընդհուպ մինչև ամենաբարձրաստիճան հոգևորականին, որոնք մտել են քաղաքական գործընթացների մեջ։

Իրապես հոգևորականները կարիք չունեն գալու, ընկնելու փողոցները, իրենց աշխարհը ավելի մեծ է։ Նրանք Աստծո հետ են հաղորդակցվում, այլ իրականության մեջ են ապրում։ Ու երբ այդ մարդիկ եկել, ընկել են փողոցները, դա մեկ բան է նշանակում՝ Աստծո դուռը փակ է այդ մարդկանց համար։

Ասում են Աստծո դուռը բաց է մեզ համար, բայց միևնույն ժամանակ Հայ Առաքելական Եկեցեղու հետևորդին կոռուպցիոներ ընդդիմադիրի թիկնապահը հանում է եկեղեցուց։ Հանրությունը տեսնում է այդ ամեն ինչը, այդ փիլոններով, վեղարներով մարդկանց էլ է տեսնում։ Խաչի չափով, կիլոգրամներով ու շորերի գույով չի որոշվում՝ հոգևրական ես կամ ճշմարիտ ես դու, թե ոչ»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031