Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է կայուն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է ծանր, բայց կայուն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 22-ին հայտնել են հիվանդանոցից, որտեղ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է վարչապետը:

«Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 21-ին հիվանդանոցից տեղեկացրել էին, որ նրա վիճակը բարելավվում է, վարչապետը գիտակից է: Ավելի վաղ հիվանդանոցում նրան այցելել էր Սլովակիայի նորընտիր նախագահ Պետեր Պելեգրինին, ում հետ վարչապետը կարճ զրույց է ունեցել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031