Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Մինասյանը, ֆեյսբուքյան իր էջում․«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,

Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031