Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Հակաճգնաժամային կառավարման գործակալության աշխատակիցներին։

«Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա», — հաղորդել են պաշտոնական աղբյուրները։

Իրանցի պաշտոնյաները նաև տեղեկացրել են, որ զոհերից մեկի՝ այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի մարմինը, ի տարբերություն մնացածների, գրեթե չի այրվել։ «Որոշ տեղեկությունների համաձայն՝ այաթոլլան վթարից հետո մոտ մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ հասցրել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին», — հաղորդում են իրանական աղբյուրները։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031