Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է. պատճառը մարզպետի՝ տնօրենին ազատելու որոշումն է

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող մոտ 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ Արագածոտնի մարզպետը անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասում էր.

«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝.

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:

Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»:
Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոմեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031