Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հակաիշխանական բողոքի զանգվածային գործողությունները հանրային օրակարգի թիվ մեկ թեման են դարձել։ Պայքարն ինքնին արդեն իսկ յուրահատուկ անուն է ստացել՝ Սրբազան շարժում։

Բագրատ Սրբազանը ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ: Նշվել է, որ հանդիպումները շարունակական են:

«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031