Skip to main content

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 16-17-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930