Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով շրջանառվող այն հայտարարությանը, թե բուհի 50-ից ավելի դասախոսներ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։

Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատենք, որ վերոնշյալ հայտարարության տակ ստորագրած անձինք հիմնականում աչքի են ընկնում ընդդիմադիր վարքագծով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031