Անբովանդակ, մարող շարժում է, այսպիսի շարժումներ վերջին մի քանի տարիներին շատ ենք տեսել․Արմեն Փամբուխչյան

«Գնահատականն այն է, որ մարող շարժում է: Այսպիսի շարժումներ վերջին մի քանի տարիներին շատ ենք տեսել»:

Այս մասին քաղաքապետարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Նրա խոսքով՝ նման եզրահանգման է եկել հաշվի առնելով քաղաքացիների էներգետիկան ու ու շարժման անբովանդակությունը:

«Անբովանդակությունը հրաժարականի պահանջի բովանդակության մեջ է: Եվ ինչպես նշեցի, վերջին 3-4 տարիների ընթացքում պարբերաբար տեսել ենք նման պահանջով մարդկանց հավաքներ, որոնք որ գնացել են դեպի մարման»,- ասաց Փամբուխչյանը:

Վերջինս նաև նկատեց՝ նախ միակողմանի զիջում չկա, բայց ի սկզբանե շարժումը կարծես այլ բնույթ ուներ, բայց հենց հասավ Երևան, դարձավ հրաժարականի պահանջ. «Էապես փոխվեց շարժման բովանդակությունը և հասարակության արձագանքն եղավ այն, որ մեկ հանրահավաքից հետո մարդիկ սկսեցին չգալ»:

Լրագրողի դիտարկմանը, թե իրենք էլ պնդում են, որ օր օրի մարդկանց թիվն ավելանում է Փամբուխչյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, իրենք կարող են պնդել, որ 1 միլիոն մարդ է մասնակցում, բայց կան կառույցներ ու ՀԿ-ներ, որոնք ֆիքսում են այն թիվը, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031