ԵԱՀԿ-ը չի ներխուժի երկու երկրների միջև գործընթացի մեջ․ ԵԱՀԿ գործող նախագահը՝ Արցախի հարցի մասին

ԵԱՀԿ-ը պատասխանատու դերակատար չէ, որպեսզի «ներխուժի» երկու երկրների միջև ընթացող գործընթացի մեջ, այսօր Երևանում հայտարարեց կազմակերպության գործող նախագահ Յան Բորգը։

«Այդ պատճառով մենք հարգում ենք երկու երկրների դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ», — հավելեց Բորգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ-ը փակել է արցախյան հարցը, եթե ոչ՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձն իրենց հայրենիք։

Ի դեպ, արցախցիներն այսօր մի լրագրողի օգնությամբ նամակ էին ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և Հայաստանի արտգործնախարարին՝ բարձրացնելով Արցախ վերադառնալու հարցը։ Յան Բորգն ասաց, թե սիրով կվերցնի այն։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930