«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը»։
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«1991 թվականի՝ Խորհրդային Միության փլուզման պահի սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքերը: Մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասաց Միրզոյանը։