Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Երևանում ապրիլին 881 լեդ տեսակի լուսատու է տեղադրվել, հիմնականում՝ բակային տարածքներում, հները փոխարինվել են նորերով: Լեդ լուսատուները 4000 կելվին հզորության են եղել:

Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ բակային տարածքներում 4000 կելվինի փոխարեն լեդ լուսատուները պետք է լինեին 3000 կելվին: Ըստ նրա՝ ավելի բարձր կելվինով լուսատուները պետք է տեղադրվեն հիմնական փողոցներում:

«Միջազգային փորձն ասում է, որ բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք, և այդ ցերեկային լուսավորությունը չպետք է լինի, որպեսզի ընդհանուր միջավայրը չխաթարվի»,- ասաց Ավինյանը, ապա հանձնարարեց բակային հատվածներում սպիտակ՝ 4000 կելվին հզորությամբ լուսատուներ այլևս չտեղադրել, իսկ նախապես գնված լուսատուներն աճուրդի հանել:

«Բակային հատվածներում էլ պետք չէ այդ սպիտակ լույսերը դնել, ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ»,- ասաց նա:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց՝ որոշվել է՝ նախապես գնված 4000 կելվին հզորությամբ 6000 լուսատուներն ընթացիկ խնդիրների համար են սպասարկվելու:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30