24News-ի լրագրողի հետ տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից․ ՄԻՊ

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով:

Արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30