Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մայիսի 9-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցել էր եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին։

Հայաստանը եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ:

«Լադանիվա» խումբը ներկայանում է «Ժակո» երգով:

Մրցույթը կբացի Շվեդիան և կեզրափակի Ավստրիան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031