«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

«Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը:

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից են, ուստի առանց քվերակության արդեն իսկ եզրափակիչում են:

Հայաստանի պատվիրակի օգտին քվերակելու համար հարկավոր էր 08 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէր: Քվեարկել կարող էին նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր էր մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվել է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930