Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8 համարի ներքո. ուղիղ

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 9-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8 համարի ներքո:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցում են Մալթան, Ալբանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Ավստրիան, Դանիան, Լատվիան, Իսպանիան, Սան Մարինոն, Վրաստանը, Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Իսրայելը, Նորվեգիան, Նիդերլանդները:

Հայաստանի պատվիրակի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031