ՀՀ ՏԿԵ նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, Գնել Սանոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։

Դեսպանը նախարարին է ներկայացրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բրազիլիայի փորձը՝ կենսավառելիքի արտադրման, ինչպես նաև հողմային, արևային էներգիայի ստացման և կիրառման փորձը։

Նախարար Սանոսյանը մասնավորապես հետաքրքրվել է կենսավառելիքի ստացման եղանակներով և այն Հայաստանում տեղայնացնելու և կիրառելու հնարավորություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն մասնագիտական մակարդակում քննարկել այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30