Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացվեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:

Մանրամասնելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ և Սյունիքի մարզ՝ 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031