Վարչապետը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։

Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ փակուղին, որովհետև 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը․ առաջինը՝ յոթ շրջանների վերադարձ, երկրորդ՝ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակի լուծարում, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինչքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից, սրա արդյունքով՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, հաջորդը՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգումն էր։ Եվ, եթե նույնիսկ այս ամենն արվեր, պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չէր երևում, թե ինչ էր լինելու հետո։

Չորս տարվա բոլոր դետալները գծելու արդյունքում վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի էր երկու դեպքում էլ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031