Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին:

Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։

Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:

Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Պետրոս Պետոյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել մայիսի 3-ին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930