Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»:

Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: Նա հավելեց, թե իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշները՝ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել:

«Զարմանում եմ, որ մտածում եք ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես 30 տարի եղել է»,-նշեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ գործող իշխանությունը չի թողնելու, որ Հայաստանն իր անկախությունը կորցնի:

«Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»:

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, թե «կտոր-կտոր» փորձում են աշխարհի քարտեզի վրա ամրապնդել Հայաստանը՝ որպես անկախ պետություն:

«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը առաջարկեց դնել մանդատները:

«Հարց չկա, դրե՛ք մանդատները: Տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք դնել մանդատները: Դուք ձեր պարտավորություններն ընտրողների առաջ կատարե՞լ եք: Ատելության խոսքի՞ց եք խոսում, ձեր խոսքին հետևեք»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031