Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի», — ասաց Տավուշի թեմի առաջնորդը և նշեց. — «տեղ կա ոտքով կգնան, տեղ կա ավտոբուսով կգնանք, թեթ մետրոն աշխատեց մետրո կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք, կքնեն, մի 3 մ հետ կգանք, մի 6 մ առաջ կգնանք, ինչպես ուզենք այնպես էլ կգնանք: Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:

«Ազատության» հարցին՝ արդյոք դա հնարավոր են համարում այն դեպքում, երբ ակցիաներին զուգահեռ տեղի է ունենում սահմանազատման և ականազերծման գործընթացը, պատասխանեց՝ «այո, կկանգնեցնենք»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունենալու

Նա ընդգծեց՝ եթե «սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»:

«Այս գործընթացը պետք է դադարեցվի, մեր պահանջը շատ հստակ է», — նշեց Բագրատ Սրբազանը:

Կիրանց գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031