Զախարովան պատասխանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ցանկացած դասավորության դեպքում կմնա Եվրասիայում անվտանգության ապահովման արդյունավետ կառույց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ ցանկացած դասավորության դեպքում ՀԱՊԿ-ը կա եւ կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում, ինչպես նաեւ նրա անդամ պետությունների անվտանգության պահպանման համար», — նշել Է դիվանագետը՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին:

Զախարովայի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կրի համապատասխան պարտավորություններ։

Ըստ նրա` չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին` անդամակցության հետ կապված որևէ նոր քայլեր գործընկեր երկրները չեն ձեռնարկել:

Պարտավորությունների թվում նա հիշեցրել է1992թ.–ի հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ու 2002թ.–ի կանոնադրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթերով Հայաստանի նախատեսված պարտավորությունները:

«Մենք նախկինի պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական ուղղությունը, այդ թվում՝ կազմակերպության հետագա աշխատանքի համատեքստում»,-նշել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածը ամրագրում է միավորումից դուրս գալու հնարավորությունը: Պետությունը պետք է ՀԱՊԿ-ին պաշտոնական ծանուցում ուղարկի կազմակերպությունից հեռանալու օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031