Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

«Մայրիկ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։

Արդյունքում պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը սպոր առաջացնող ջերմասեր թերմոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031