Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում փոփոխություններ կիրականացվեն:

Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով:

Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031