Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «X»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ արել երկրի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակը։

«Ես խստորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները, ովքեր մասնակցել են արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել է Բորելը:

Ապրիլի 30-ին Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական ակցիան ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Երեկոյան ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանները օգտագործել են պղպեղի գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, որպեսզի նրանք դուրս գան Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանը:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ բերման է ենթարկվել, իսկ 6 ոստիկան վիրավորվել է։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031