Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը:

Վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից ժամկետանց հարկային պարտավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինն այդ պարտավորությունները ժամկետանց դառնալուն հաջորդող 5 օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին: Այդ տեղեկատվությունը լիցենզիայի գործողությունը կասեցնելու, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում դադարեցնելու հիմք է:

«Խնդիրն այն է, որ անգամ ժամկետանց դառնալու հաջորդ օրը, երբ սուբյեկտը կատարում է պարտավորությունը, որը կարող է լինել 5.000, 10.000 կամ 20.000 դրամ, միեւնույնն է դա լիցենզիայի գործողության կասեցման հիմք է հանդիսանում»,- պարզաբանել է Արթուր Մանուկյանը: Առաջարկվում է սահմանել 10-օրյա ժամկետ: Այդ ընթացքում, եթե չկատարվեն լիցենզավորման ժամկետանց պարտավորությունները, ապա հարկային մարմինը լիազոր մարմնին տեղեկատվություն կտրամադրի այդ մասին: Նորմը չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված խաղային ոլորտը կարգավորող փաթեթում ներառված են նույնատիպ կարգավորումներ, սակայն այդ փաթեթն ուժի մեջ է մտնելու ավելի ուշ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031