ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել

«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն, այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է»,-հայտնում են ՔԿ-ից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031