Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հրաժարական չի տա։ Անցյալ շաբաթ նա դադարեցրել էր իր պարտականությունները՝ կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ հետաքննության պատճառով, որը կասկածվում է ամուսնու կապերն իր բիզնես շահերի համար օգտագործելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Որոշեցի շարունակել աշխատանքը՝ հնարավորության դեպքում էլ ավելի մեծ ջանք գործադրելով վարչապետի պաշտոնում։ Ամեն ինչ այլ կերպ է լինելու», — ասել է Սանչեսը ժողովրդին ուղերձում:

Aպրիլի 25-ին Սանչեսը կասեցրել էր իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք կմնա պաշտոնում։ Վարչապետի որոշումը պայմանավորված էր եղել նրանով, որ դատարանը հետաքննում է նրա կնոջ նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031