Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է. բերման ենթարկվածների թվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են ճանապարհը, բախում սկսվեց ոստիկանների հետ, որոնք փորձում են ճանապարհը բացել։

Կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Նախքան բերման ենթարկելը նա ոստիկաններին հորդորում էր չխանգարել ցուցարարներին։

«Մարդիկ եկել են իրենց քաղաքացիական անհնազանդությունն ու ակցիան են անում, ճանապարհ են փակում, փակում են, որ վաղը թուրքը չգա փակի, գալիս եք, հրելով բացում, երկուսն էլ կան՝ չես հասկանում՝ ոստիկան են, թե գողական։ Չի կարելի, վաղը թուրքը գալու ա այս ճամփեն փակի։ Մենք գալու ենք թուրքին հանենք, դուք գալո՞ւ եք մեր կողքին կանգնեք»,- ասաց Վարդանյանը ոստիկաններին։

Ոստիկաններից մեկն էլ արձագանքեց, թե դրա համար բանակ կա, իրենք կան և հորդորեց ակցիան անել այնպես, որ ուրիշների իրավունքները չսահմանափակվեն։

Գերասիմ Վարդանյանն էլ հակադարձեց, եթե ճանապարհը փակելով ուզում են աշխարհին ցույց տան, որ դրանք հայկական հողեր են։

Վարդանյանը նշեց, որ իր հորեղբոր տղային են բերման ենթարկել։ Ապա ոստիկանությունը կրկին փորձեց ճանապարհը բացել, ապա բերման ենթարկեցին Վարդանյանին և այլ մասնակիցների։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031