Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը:

Սևան-Երևան մայրուղին փակած մարդիկ ասում են՝ «մենք ոչ մի քաղաքական խմբից չենք՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն»:

«Քաղաքական բոլոր թևերից էլ դժգոհ ենք, ստեղ և՛ Սևանից մարդիկ կան, և՛ Գավառից, և՛ Ճամբարակից: Հիմա ստեղ տավուշցիներին ենք սատարում, չենք ուզում, որ այդ սահմանազատումը լինի», — նշեց հավաքվածներից մեկը:

Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031