Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության Էլ Կլասիկոյում

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ։

Սանտյագո Բեռնաբեուում կայացած հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմն ունի 81 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, Չավիի «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է։

Հաջորդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վալենսիային»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930