Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Ֆրանսիայի կողմից իրենց դեսպանին հետ կանչելուն

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի կողմից իր դեսպանին հետ կանչելուն:

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանի ազգային շահերը պաշտպանելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ վերջին 3,5 տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը՝ դրանով իսկ իբր «սրելով իրավիճակը»։

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ փաստաթղթերի կիրառումը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը և այլ միջազգային հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30