Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության Նախագահն (խմբ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն)այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով․ «Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031