Ադրբեջանը հայտարարում է՝ իր «զինված ուժերը պատրաստ են ճնշելու ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ երկրի զինված ուժերը պատրաստ են ճնշելու ցանկացած հնարավոր սադրանք։

«Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ դժվարանցանելի, բարձր լեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումներում կազմակերպվում է շուրջօրյա մարտական հերթապահություն, և չընդմիջվող ծառայություն է իրականացվում», — հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

«Ադրբեջանցի զինվորն աչքի լույսի պես պաշտպանում է մեր հողերը և պատրաստ է կասեցնել ցանկացած հնարավոր սադրանք»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031