«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը. (տեսանյութ)

Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մուտքի մոտ դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և այլք։ Նրանց ուղեկցությամբ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։

Նախարարին ներկայացվել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործունեության ուղղությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։ Նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Հաջորդիվ կայացած քննարկմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնավագառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930