ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի երկու որոշմամբ Նարեկ Հովակիմյանը և Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:
Նարեկ Հովակիմյանի կենսագրությունը
2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2021 — 2024թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Ներքին շուկաների գործունեության վարչության պետի տեղակալ, Մոսկվա, Ռուսաստան
2019 — 2021թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարար) օգնական, Մոսկվա, Ռուսաստան
2019 — 2020թթ․՝ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն, Գործադիր տնօրենի տեղակալ, Երևան, Հայաստան
2018 — 2019թթ․՝ «CPM Consulting», «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման զարգացում` հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա» ԵՄ Ծրագրի ղեկավար, Երևան, Հայաստան
2019 — 2019թ ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դասախոս, Երևան, Հայաստան
2017 — 2018թթ․՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, «ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման» ԵՄ ծրագրի ղեկավար («YES Armenia»), Երևան, Հայաստան
2014 — 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Արտադրատեխնիկական դեպարտամենտի առաջատար ճարտարագետ, Երևան, Հայաստան
2013 — 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ, Երևան, Հայաստան
2008 — 2011թթ․՝ «Հիմա» հասարակական երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, Երևան, Հայաստան
Տաթևիկ Սարգսյանի կենսագրությունը
2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2022-2024թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին, բաժնի պետ
2023-2024 թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն», գիտաշխատող
2022թ․-ից՝՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոն, դասախոս
2019 — 2022թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, գլխավոր մասնագետ
2016-2019թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, անասնաբուծության և անասնաբուժության վարչություն, անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ
2014-2016թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուժասանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն», դասախոս
2014-2016թթ. — Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ԿԲ և ՊԻՈԱ և Կ» բաժին, առաջին կարգի մասնագետ (ռազմավարական պլանավորման գծով)
2011-2014թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին», ավագ տեսուչ
2004-2007թթ.- ՀՀ Արագածոտնի մարզի «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան ՓԲԸ», Գլխավոր անասնաբույժ
2022թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
2022թ․-ից՝ «ՀՀ Ագրոարդյունաբերական Համակարգի Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության երիտասարդական հանձնաժողով», փոխնախագահ
2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ