Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի խաղացող. Ինտերի մարզիչը՝ Հենրիխի մասին

«Ինտերի» մարզիչ Մասիմիլիանո Ֆարիսը խոսել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Նա ֆանտաստիկ մարդ է և հիանալի խաղացող, որին մենք ուրախ ենք ունենալ: Հաճելի է տեսնել, թե նա ինչպես է խաղում և մարզվում»,- ասել է Ֆարիսը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031