Ակնհայտ է մի բան՝ Արարատն ու Արցախը չնկատելը նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝Արագածը չենք նկատում,իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում,որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում,Խուստուփն էլ,Լալվարն էլ… դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին,Սյունիքը՝ Արցախին,ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։

Ինչու՞։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացու՞մ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031